Միլանի «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Էմերսոնին: Այս մասին հայտնում է MundoDeportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, իտալական ակումբը պատրաստ է ձեռք բերել 21-ամյա խաղացողին մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Էմերսոնը վարձավճաով հանդես է գալիս «Բետիսում»: 21-ամյա ֆուտբոլիստն անցկացրած 24 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: