«Սիրիուսը» նվաճել է Շվեդիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ գրանցելով պատմական հաջողություն ակումբի 119-ամյա պատմության մեջ։
Անդրեաս Էնգելմարկի գլխավորած թիմը վերջին տուրում 1։0 հաշվով հաղթել է «Գոթեբորգին»։ Առաջնության ավարտին «Սիրիուսը» վաստակել է 64 միավոր և զբաղեցրել առաջին տեղը՝ երեք միավորով առաջ անցնելով երկրորդ տեղը գրաված «Համարբյուից»։
Սա ակումբի պատմության առաջին չեմպիոնական տիտղոսն է։ Մինչ այս «Սիրիուսը» հաղթել էր միայն Շվեդիայի երկրորդ և երրորդ դիվիզիոններում։
Ակումբը 13 տարի առաջ հանդես էր գալիս երրորդ դիվիզիոնում, իսկ այսօր առաջին անգամ պատմության մեջ դարձավ Շվեդիայի չեմպիոն։



























































