Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) որոշում է կայացրել Սենեգալի և Մարոկկոյի հավաքականների միջև Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչի արդյունքի վերաբերյալ, որը կայացել էր 10 ամիս առաջ։
Այդ ժամանակ Սենեգալի հավաքականը լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթել էր 1։0 հաշվով։ Սակայն թիմին տեխնիկական պարտություն էր գրանցվել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստները 20 րոպեով լքել էին խաղադաշտը՝ մրցավարի՝ Մարոկկոյի օգտին նշանակած 11-մետրանոցից հետո։
Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստը չէր կարողացել իրացնել նշանակված 11-մետրանոցը, և Սենեգալը, ի վերջո, հաղթել էր հանդիպումը, սակայն չեմպիոնական տիտղոսը շնորհվել էր մարոկկացիներին։ Սենեգալը բողոքարկել էր որոշումը CAS-ում, որն այժմ հրապարակել է իր վճիռը։
Այսպիսով, Աֆրիկայի ազգերի գավաթի տիտղոսը կրկին պատկանում է Սենեգալին։
Նշվում է, որ Մարոկկոն մտադիր է վիճարկել CAS-ի որոշումը, թեև տվյալ դատարանի վճիռները վերջնական են և ենթակա չեն բողոքարկման։




























































