20-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը Կանադայի Քվեբեկ քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել արգենտինացի Խոսե Պասային: Այս մասին հաղորդում է marzik.am-ը:
Սա 11-րդ անընդմեջ հաղթանակն է երիտասարդ տաղանդի, որից 9-ը՝ նոկաուտի միջոցով:
Արտյոմ Հովհաննիսյանը ծնվել է Մոսկվայում, իսկ այժմ հանդես է գալիս Eye of the Tiger Management կազմակերպությունում: Յուրաքանչյուր մարտի նա դուրս է գալիս «Արցախ» գրվածքով շորտերով:
2015 թվականին Հովհաննիսյանը դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն:

