Ֆրանսիայի Լիգա 1-ի 11-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթել է «Նիցցային»։ Հանդիպումը կայացել է Նիցցայի «Ալիանս Ռիվիերա» մարզադաշտում։
Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացել է «Նիցցայի» հարձակվող Մոհամեդ Ամուրան։ 31-րդ րոպեին ՊՍԺ-ի կիսապաշտպան Սեննի Մայուլուն հավասարեցրել է հաշիվը, իսկ մեկ րոպե անց Դեսիրե Դուեն առաջ է մղել փարիզյան թիմին։ 44-րդ րոպեին Դուեն վնասվածքի պատճառով փոխարինվել է։
85-րդ րոպեին Ֆերրան Տորեսը խփել է ՊՍԺ-ի երրորդ գոլը, իսկ հանդիպման վերջնահաշիվը 90+5-րդ րոպեին ձևավորել է տանտերերի ֆուտբոլիստ Ալի Աբդին՝ 2:3։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Դեսիրե Դուեն կարող է երկար ժամանակ բացակայել վնասվածքի պատճառով։ RMC Sport-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ում կասկածում են, որ ֆուտբոլիստը վնասել է ծնկի խաչաձև կապանները։ Կիրակի օրը նա հետազոտություն կանցնի, որի արդյունքները պարզ կդարձնեն վնասվածքի լրջությունը։
11 տուրից հետո ՊՍԺ-ն 26 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Նիցցան» 17 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։
Մրցաշարային աղյուսակը՝




























































