Գերմանիայի Բունդեսլիգայի 2026/27 մրցաշրջանի 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 1։0 հաշվով հաղթել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։
Հանդիպումը կայացել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա Պարկ» մարզադաշտում։ Հանդիպման միակ գոլն իր ակտիվում գրանցեց Ֆելիքս Նմեչան՝ 80–րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսիան» վաստակել է 24 միավոր և գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 4 միավորով եզրափակում է աղյուսակը՝ զբաղեցնելով 18-րդ տեղը։
Հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
Զուգահեռաբար ընթացող հանդիպումներում «Բայերը» 4–0 հաշվով հաղթեց «Պադերբորնին», «Լայպցիգն» արտագնա խաղում 5–1 հաշվով հաղթեց «Յունիոնին»։ «Այնտրախտը» և «Ֆրայբուրգը» նույն՝ 1–0 հաշվով հաղթեցին համապատասխանաբար «Հոֆենհայմին» և «Էլվերսբերգին»։
Մրցաշարային աղյուսակը՝



























































