Մադրիդի «Ռեալը» ծրագրում է ձևակերպել իտալական «Կոմոյի» և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նիկո Պասի տրանսֆերը, որն «արքայական» ակումբից հեռացել էր 2024 թվականի հուլիսին։ Այս մասին հայտնում է COPE-ն։
«Սերուցքայինները» ֆուտբոլիստին վարձավճարով բաց էին թողել վեց միլիոն եվրոյի դիմաց, իսկ ավելի ուշ 60 միլիոն եվրոյով վաճառել էին նրա տրանսֆերային իրավունքների 50 տոկոսը, սակայն համաձայնագրում ներառել էին հետգնման հնարավորության կետ։
22-ամյա արգենտինացու տրանսֆերն իսպանական կողմի վրա կարժենա 80 միլիոն եվրո։ Այնուամենայնիվ, Նիկոն չի պատրաստվում լինել ռոտացիայի խաղացող կամ պարբերաբար դուրս գալ փոխարինման։
Միակ պայմանը, որի դեպքում Պասը պատրաստ է հաջորդ մրցաշրջանում միանալ «Ռեալին», «արքայական» թիմի մեկնարկային կազմում երաշխավորված տեղ ունենալն է։ Մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատրաստ է արգենտինացուն կայուն խաղային պրակտիկա երաշխավորել։
Հավելենք, որ Նիկոն «Ռեալի» համակարգում է եղել 2016-ից 2024 թվականներին՝ անցկացնելով ութ հանդիպում և դառնալով մեկ գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը իտալական ակումբի կազմում 14 խաղում գրանցել է 6 գոլ և 8 գոլային փոխանցում։
























































