Նոյեմբերի 17-ին ավարտվեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խմբային փուլը, որի արդյունքներով հայտնի դարձան քառորդ եզրափակիչի և անցումային հանդիպումների բոլոր մասնակիցները։
Մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը կկայանա ուրբաթ՝ նոյեմբերի 20-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում։ Արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին։ Վիճակահանության ուղիղ հեռարձակմանը հնարավոր կլինի հետևել UEFA.tv պաշտոնական հարթակով, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի պաշտոնական YouTube-յան ալիքով։
Վիճակահանությանը մասնակցելու է 24 ազգային հավաքական. կձևավորվեն քառորդ եզրափակիչի չորս զույգերը, ինչպես նաև A, B և C դիվիզիոնների միջև անցումային հանդիպումների մասնակից զույգերը։
Քառորդ եզրափակիչ (8 հավաքական)
Խմբերում առաջին տեղը զբաղեցրած հավաքականները մրցելու են երկրորդ հորիզոնականը գրաված թիմերի դեմ.
A լիգայի խմբերի հաղթողներ. Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, Պորտուգալիա
A լիգայի երկրորդ տեղեր. Բելգիա, Նիդերլանդներ, Իսպանիա, Նորվեգիա
Անցումային խաղեր A և B լիգաների միջև (8 հավաքական)
A լիգա (3-րդ տեղեր). Խորվաթիա, Դանիա, Սերբիա, Ուելս
B լիգա (2-րդ տեղեր). Սլովենիա, Հունգարիա, Իռլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա
Անցումային խաղեր B և C լիգաների միջև (8 հավաքական)
B լիգա (3-րդ տեղեր). Հյուսիսային Մակեդոնիա, Վրաստան, Իսրայել, Ռումինիա
C լիգա (2-րդ տեղեր). Բելառուս, Կիպրոս, Ֆարերյան կղզիներ, Էստոնիա
Հավելենք, որ քառորդ եզրափակիչի և անցումային հանդիպումները նախատեսված են 2027 թվականի մարտի 25-ից 30-ը։ Քառորդ եզրափակիչի չորս հաղթողները դուրս կգան եզրափակիչ մրցաշար («Չորսի եզրափակիչ»), որը կանցկացվի 2027 թվականի հունիսի 9-ից 13-ը։


























































