Իսպանացի անվանի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել «Մալագայի» շարքերը։ Այս մասին հայտնում է El Nacional պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ անդալուզյան ակումբը դիտարկում է 40-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։ «Մալագան» լուրջ խնդիրներ ունի պաշտպանությունում, բացի այդ՝ թիմին պակասում են առաջատարի որակները, ուստի Ռամոսի տեղափոխությունը կարող է հաջող լուծում դառնալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նշվում է նաև, որ փորձառու պաշտպանը պատրաստ է համաձայնել բավականին համեստ աշխատավարձի։
Հիշեցնենք, որ մեքսիկական «Մոնտերեյից» հեռանալուց հետո Ռամոսն արդեն գրեթե մեկ տարի է՝ ազատ գործակալի կարգավիճակում է։ Այնուամենայնիվ, իսպանացին շարունակում է ինտենսիվ մարզվել՝ նոր առաջարկ ստանալու հույսով։
Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում «Մալագան» այս պահին զբաղեցնում է վերջին հորիզոնականը։




























































