Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպաններ Ալեխանդրո Բալդեն և Ժյուլ Կունդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Barca Universal-ը՝ հղում անելով ինսայդեր Մատեո Մորետոյին։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը պատրաստ է դիտարկել երկու ֆուտբոլիստների վերաբերյալ ստացվող առաջարկները։ Մեծ է հավանականությունը, որ թե՛ Բալդեն, թե՛ Կունդեն կվաճառվեն հունվարին։
Ընթացիկ մրցաշրջանում երկու պաշտպաններն էլ կորցրել են իրենց տեղը Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի մեկնարկային կազմում։ Նրանց ապագան կապում են Անգլիա տեղափոխվելու հետ, որտեղ ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի գրանդ ակումբները։
Transfermarkt պորտալը 23-ամյա իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո, իսկ 28-ամյա ֆրանսիացունը՝ 55 միլիոն եվրո։

























































