ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր արտագնա հանդիպում անցկացրեց Լատվիայի ընտրանու հետ։ «Սկոնտո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 0–0 հաշվով։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը 2026 թվականին կայացած արտագնա հանդիպումներում ոչ մի գոլ չի խփել․
Լատվիա – Հայաստան 0–0
Մոնտենեգրո – Հայաստան 0–0
Կիպրոս – Հայաստան 2–0
Մեր ընտրանին մրցակցի հարկի տակ հաղթանակ չի տանում արդեն երկու տարի․ վերջին արտագնա հաղթանակը գրանցվել է 2024 թվականի նոյեմբերի 17–ին, հենց Լատվիայի հետ խաղում։ Այդ հանդիպումից հետո Հայաստանի ընտրանին երեք ոչ–ոքի է գրանցել արտագնա հանդիպումներում, որոնցից երկուսը՝ Ազգերի լիգայի ընթացիկ մրցաշարում, ինչպես նաև կրել է 6 պարտություն։
Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Վերջին տուրի հանդիպումների արդյունքներն արդեն չէին կարող ազդել թիմերի տեղերի վրա աղյուսակում․ խմբի աղյուսակում թիմերի դասավորվածությունն արդեն իսկ հայտնի էր նախորդ տուրի արդյունքներով։
Այսպիսով, Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի այս մրցաշրջանն ավարտեց երրորդ տեղում՝ վաստակելով 6 միավոր։ Մեր թիմը խմբային փուլում տոնեց մեկ հաղթանակ՝ Երևանում հաղթելով Լատվիայի ընտրանուն, գրանցեց երեք ոչ–ոքի և երկու պարտություն կրեց։ Չեռնոգորիայի հավաքականն առաջին տեղում է, Կիպրոսը՝ երկրորդ, իսկ Լատվիայի ընտրանին՝ եզրափակեց աղյուսակը։
Մրցաշարային աղյուսակն այս պահին՝ ստորև․























































