«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ակումբի տրանսֆերային գլխավոր առաջնահերթություն է համարում «Կոմոյի» 22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Պասին։ Այս մասին հայտնում է Indykaila News-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պոչետինոն ցանկանում է, որ Պասի տրանսֆերն իրականացվի մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը։ Այդ գործարքը պետք է առանցքային դեր ունենա թիմի վերակառուցման գործընթացում։
Նշվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ֆինանսական հնարավորությունները բավարար է համարում ֆուտբոլիստի համար պայքարելու և տրանսֆերն ավարտին հասցնելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Պասը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։
Պոչետինոյի մյուս կարևոր տրանսֆերային նպատակը, ըստ La Gazzetta dello Sport-ի, «Յուվենտուսի» առաջատարներից մեկն է՝ Ուեսթոն ՄակՔենին, ում հետ մասնագետն աշխատել է ԱՄՆ հավաքականում։ Ամերիակցուն Մաուրիսիուն Մանչեսթերում ցանկանում է տեսնել արդեն հունվարին։


























































