Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայում ավարտել է նախապատրաստական աշխատանքներն Ազգերի լիգայի 2026/27 թթ․ խաղարկության խմբային փուլի եզրափակիչ տուրի՝ Լատվիայի դեմ հանդիպմանը։
ՀՖՖ մամուլի ծառայությունը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել «Սկոնտո» մարզադաշտում կայացած նախախաղային վերջին մարզումից, որն անցկացվել է Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ։
Լատվիա – Հայաստան հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 15-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։
Հավելենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է Չեռնոգորիան, որն արդեն ապահովել է առաջին հորիզոնականը։ Կիպրոսի ընտրանին 8 միավորով երկրորդն է, Հայաստանի հավաքականը վաստակել է 5 միավոր և երրորդ տեղում է, իսկ Լատվիան եզրափակում է աղյուսակը՝ ակտիվում ունենալով ընդամենը 1 միավոր։

























































