«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյա Դիասը խոստովանել է, որ շատ լուրջ է վերաբերվում իր ֆիզիկական վիճակին։
«Ես միշտ կնվիրվեմ առավելագույն չափով, քանի դեռ մարմինս ինձ թույլ է տալիս։ Երբ հասկանամ, որ ֆիզիկապես այլևս չեմ կարող հանդես գալ բարձր մակարդակով, առաջինը ես կկայացնեմ կարիերան ավարտելու որոշումը։ Ես շատ պահանջկոտ եմ ինքս իմ նկատմամբ»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barça Universal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, 19 անգամ գրավել մրցակիցների դարպասն ու կատարել 3 գոլային փոխանցում։
«Բարսելոնան» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 22-ին՝ մրցելով «Վիլյառեալի» հետ։ Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։
























































