«Լոնդոնի «Արսենալն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն հավակնում են ձեռք բերել «Բարսելոնայի» 29-ամյա նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Ըստ տեղեկությունների՝ «զինագործների» գլխավոր մարզիչը կարծում է, որ Դե Յոնգն ի վիճակի է փոխարինել Մարտին Սուբիմենդիին, որն առաջիկայում կարող է հեռանալ ակումբից։ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նույնպես ակումբի ղեկավարությանը խնդրել է դիտարկել նիդերլանդցու տրանսֆերի հնարավորությունը՝ փարիզյան թիմի կազմն ուժեղացնելու նպատակով։
Ֆրենկի դե Յոնգը կատալոնական ակումբի գույները պաշտպանում է 2019 թվականից։ Վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են շրջանառվում ֆուտբոլիստի հնարավոր հեռանալու վերաբերյալ, թեև ինքը՝ Դե Յոնգը, նախկինում ընդգծել է, որ իրեն հիանալի է զգում Բարսելոնայում։
























































