Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոն, ֆրանսիացի ձյուդոիստ Թեդի Ռիները հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում։ Այս մասին 37-ամյա մարզիկը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
Le Parisien պարբերականի հետ զրույցում Ռիները նշել է, որ ինքը «ոչ աջակողմյան է, ոչ էլ ձախակողմյան» և ձգտում է դառնալ «նախագահ, որը միավորում է»։
Անվանի մարզիկը հրաժարվել է գնահատել երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնի աշխատանքը.
«Ես մեղավորներ չեմ փնտրում, ես այստեղ եմ՝ լուծումներ գտնելու համար»,- ընդգծել է նա։
Ռիների խոսքով՝ ինքը նախընտրական արշավը ֆինանսավորելու է սեփական միջոցներով և վստահ է, որ կհավաքի գրանցման համար անհրաժեշտ 500 ստորագրությունները։
Նշենք, որ Ռիները +100 կգ քաշային կարգում ոսկե մեդալներ է նվաճել 2012, 2016 և 2024 թվականների Օլիմպիական խաղերում, ինչպես նաև հաղթող է ճանաչվել Տոկիոյի և Փարիզի Օլիմպիադաների թիմային մրցաշարերում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջիկա նախագահական ընտրությունները կկայանան ապրիլի 18-ին։




























































