Իսպանիայի Լա Լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ՝ «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում, հյուրընկալեց կատալոնական «Բարսելոնային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի կամային հաղթանակով՝ 2:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն՝ առաջ մղելով մադրիդյան ակումբին։ Սակայն «կապտանռնագույնները» կարողացան բեկել խաղի ընթացքը կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի փայլուն խաղի շնորհիվ։ Նախ՝ առաջին խաղակեսի վերջնամասում, Լոպեսը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 66-րդ րոպեին ձևակերպեց դուբլ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Հաղթական գոլի դրվագում Ֆերմին Լոպեսին գոլային փոխանցում կատարեց Լամին Յամալը, որը շարունակում է ֆանտաստիկ մրցաշրջան անցկացնել։ 19-ամյա վինգերը ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած 19 խաղում «գոլ+փոխանցում» համակարգով վաստակել է արդեն 30 միավոր (17 գոլ և 13 գոլային փոխանցում)։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 33 միավոր և վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ «Ատլետիկոն» 28 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
Հաջորդ տուրում՝ նոյեմբերի 22-ին, «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Վիլյառեալին», իսկ «Ատլետիկոն» նույն օրը արտագնա խաղում կմրցի «Խետաֆեի» հետ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին

























































