Ֆուտբոլի Լեհաստանի առաջնության 13-րդ տուրի շրջանակում «Լեգիան» արտագնա հանդիպմանը գոլազուրկ ոչ–ոքի գրանցեց «Գորնիկի» հետ՝ 0–0։
Հյուրերի կազմում 73–րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։
Հայ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում երրորդ հանդիպումն անցկացրեց Լեհաստանի առաջնությունում․ մինչ այդ Վահանը խաղադաշտ էր դուրս եկել օգոստոսին։
«Լեգիան» 24 միավորով 3-րդն է մրցաշարային աղյուսակում։
Մրցաշարային աղյուսակը՝




























































