Ֆրանսիայի Լիգա 1 առաջնության 9-րդ տուրում մրցակցի հարկի տակ հաղթեց «Հավրին» 5-1 հաշվով։
Հանդիպման 18–րդ րոպեին տանտերերը Մաջայի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Սակայն քիչ անց Աշրաֆ Հակիմիի փոխանցումից Միկա Գոդտսը հավասարեցրեց հաշիվը, իսկ ևս երկու րոպե անց արդեն Հակիմին գոլի հեղինակ դարձավ՝ Մայուլուի փոխանցումից հետո։ 55–րդ րոպեին մարոկկացին դուբլ ձևակերպեց։ Հակիմին 50–րդ և 51-րդ գոլերը խփեց ակումբային կարիերայում։ Քիչ անց աչքի ընկավ նաև Մայուլուն, իսկ գոլային փոխանցումն իր ակտիվում գրանցեց հենց Հակիմին։ 69–րդ րոպեին Հակիմին հեթ–տրիկ գրանցեց․ ֆուտբոլիստը 5–րդ արդյունավետ գործողությունը կատարեց այս խաղում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս հանդիպումից հետո փարիզյան ակումբը 20 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Զուգահեռաբար ընթացող հանդիպմանը «Նիցան» 5–2 հաշվով հաղթեց «Ռենին»։
Մրցաշարային աղյուսակը․



























































