Ֆրանսիական Լիգա 1-ի 2026/27 թթ. մրցաշրջանի 7-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Ստրասբուրի» նկատմամբ (3-1)։
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Ռեյնան։ Փարիզյան ակումբին հաջողվեց բեկել խաղի ընթացքը և հաղթանակ կորզել միայն հանդիպման վերջնամասում։ 78-րդ րոպեին Իլիա Զաբարնին վերականգնեց հավասարությունը, իսկ 85-րդ րոպեին Ուսման Դեմբելեն առաջ մղեց հյուրերին։ Հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին (90+3′) Դեզիրե Դուեն խփեց ՊՍԺ-ի երրորդ գնդակը՝ ձևակերպելով խաղի վերջնական արդյունքը։
Այս հաղթանակի շնորհիվ ՊՍԺ-ն վաստակեց 14 միավոր և միավորներով հավասարվեց առաջատար «Մոնակոյին», իսկ «Ստրասբուրգը» 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































