Իսպանիայի հավաքականի և «Տոտենհեմի» պաշտպան Պեդրո Պորոն կարող է վերադառնալ հայրենիք, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը»։
Teamtalk-ի տվյալներով՝ «Տոտենհեմի» ղեկավարությունը պահանջում է աջ պաշտպանի դիրքի համար ռեկորդային գումար։
Որպեսզի «Տոտենհեմը» համոզվի բաժանվել Պորոյից, հնարավոր գնորդը պետք է վճարի մոտ 89 միլիոն եվրո։
Նշենք, որ այս գումարը ռեկորդային կլինի աջ պաշտպանի դիրքում հանդես եկող որևէ ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Ներկայիս ռեկորդը պատկանում է մարոկկացի Աշրաֆ Հակիմիին, որի համար ՊՍԺ-ն 2021 թվականին «Ինտերին» վճարել է 67 միլիոն եվրո։
























































