Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 6-րդ տուրի մեկնարկային խաղում գործող չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» կամային հաղթանակ տարավ «Լիդսի» նկատմամբ (2-1)։
Հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսում՝ 55-րդ րոպեին, բացեց հյուրերի աջ պաշտպան Ջեյմս Ջասթինը։ Լոնդոնցիներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը 62-րդ րոպեին. աչքի ընկավ Ռիկարդո Կալաֆիորին։ Իսկ 70-րդ րոպեին Բրունո Գիմարաեշը խփեց «զինագործների» հաղթական գոլըը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։
Նշենք, որ սա «Լիդսի» առաջին պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» 6 խաղից հետո վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Լիդսը» նույնքան հանդիպումից հետո իր ակտիվում ունի 9 միավոր և գտնվում է 5-րդ տեղում։
Գոլերը` ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































