Ինչպես հայտնում է պորտուգալական հեղինակավոր Record պարբերականը, Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Կրիշտիանու Ռոնալդուի հետ չի բանակցում ազգային հավաքականում նրա հրաժեշտի հանդիպումը կազմակերպելու շուրջ:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցների կողմից տարածված լուրերը, թե կողմերը փորձում են համաձայնության գալ այս հարցում, չեն համապատասխանում իրականությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անվանի հարձակվողի ապագան ազգային թիմում դեռևս բաց է մնում: Ֆեդերացիայում, այնուամենայնիվ, հույս ունեն հարթել հարաբերությունները և Ռոնալդուին վերադարձնել հավաքական:
Սպասվում է, որ վերջնական որոշումները կկայացվեն Ազգերի լիգայի 4-րդ տուրի՝ Նորվեգիայի դեմ կայանալիք հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ Կրիշտիանուն լքել էր հավաքականի ճամբարը Ազգերի լիգայի 3-րդ տուրի՝ Դանիայի հետ խաղից (3:2) առաջ։
Թեև թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը հերքել էր կոնֆլիկտի առկայությունը, պորտուգալական մի շարք ԶԼՄ-ներ պնդում էին, որ Ռոնալդուն մտադիր է ավարտել միջազգային կարիերան:
Նշվում է նաև, որ Ժեզուշը արդեն համաձայնել է հանդիպել ֆուտբոլիստի հետ՝ հարաբերությունները պարզելու և հաշտվելու նպատակով:
























































