ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/2027 մրցաշրջանի A լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Հունաստանի հավաքականը Սալոնիկի «Տումբա» մարզադաշտում հյուրընկալել էր Գերմանիայի ընտրանուն։
Ֆրանսիացի մրցավար Կլեման Տյուրպենի սպասարկած հանդիպումն անցավ համառ պայքարում և ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0։
Հանդիպման 32-րդ րոպեին գերմանացիների հարձակվող Ջոնաթան Բուրկարդտը գրավեց դաշտի տերերի դարպասը, սակայն գոլը չեղարկվեց. VAR համակարգի միջամտությունից հետո մրցավարն արձանագրեց, որ գրոհի սկզբում՝ դաշտի կենտրոնում, կանոնների խախտում է եղել։
Հավելենք, որ այս խմբի մյուս խաղում Նիդերլանդների հավաքականը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակ է տարել Սերբիայի նկատմամբ:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
























































