Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ՝ Նիկոսիայի GSP մարզադաշտում կհյուրընկալվի Կիպրոսի ընտրանուն։
Այսօր Կիպրսի Նիկոսիա քաղաքում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը՝ անձրևոտ եղանակային պայմաններում։
Նշենք, որ վաղը կայանալիք հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ Զուգահեռաբար կընթանա նաև խմբի մյուս՝ Լատվիա-Չեռնոգորիա հանդիպումը։ Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ։
Խմբի մրցաշարային աղյուսակը
























































