Հոկտեմբերի 1-ին կայացավ Ազգերի լիգայի մրցաշարի A լիգայի 4-րդ խմբի երրորդ տուրի Ուելս-Նորվեգիա հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով։
Հանդիպման 11-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Օսկար Բոբը։ 38-րդ րոպեին տանտերերը Ջեյմսի գոլի շնորհիվ վերականգնեցին հավասարությունը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում տուգանայինից աչքի ընկավ Նեկո Ուիլյամսը՝ արդեն տանտերերին առաջ մղելով հաշվի մեջ։ 46-րդ րոպեից նորվեգացիները խաղում էին 10 հոգով՝ Հեգեմի հեռացումից հետո։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Զուգահեռաբար կայացած Դանիա-Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց 2-4 հաշվով։
Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո․
Զուգահեռաբար կայացան նաև B լիգայի 3-րդ խմբի հանդիպումները։ Արդյունքները՝ ստերև․
Իռլանդիա — Ավստրիա / 2-2
Իսրայել — Կոսովո / 0-0
























































