Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ՝ Նիկոսիայի GSP մարզադաշտում կհյուրընկալվի Կիպրոսի ընտրանուն։
Այսօր Կիպրոսում կայացած նախախաղային մամուլի ասուլիսին Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստ Անդրեու Պանայոտիսը խոսել է վաղվա հանդիպման մասին։
«Մենք ունենք երկու խաղ, որոնք ուզում ենք հաղթել։ Մենք խաղացինք երկու արտագնա խաղ, և մարզադաշտերը լեփ-լեցուն էին, ինչը մեզ շատ է դուր գալիս, հատկապես երկրպագուների ներկայությունը տրիբունաներում։ Այս թիմերը նույն մակարդակի վրա են, ինչ մենք, և մենք տեսնում ենք, թե որքան կարևոր է մարզադաշտում երկրպագուների աջակցությունը ունենալը։ Մենք կփորձենք հնարավորինս շատ հանդիսատես ներգրավել հաջորդ երկու խաղերին։
Մենք չենք վախենում որևէ մրցակցից։ Մենք խաղում ենք տանը, և մեր պարտականությունն է լավ պատրաստվել երեք միավոր վաստակելուն։ Նախորդ խաղում մեզ միակ բանը, որ պակասում էր, գոլն էր, և դա է, ինչ մենք պետք է անենք հաջորդ խաղում՝ երեք միավոր վաստակելու համար»,- ասել է Պանայոտիսը։
Նշենք, որ վաղը կայանալիք հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ Զուգահեռաբար կընթանա նաև խմբի մյուս՝ Լատվիա-Չեռնոգորիա հանդիպումը։ Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ։
Խմբի մրցաշարային աղյուսակը
























































