Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ՝ Նիկոսիայի GSP մարզադաշտում կհյուրընկալվի Կիպրոսի ընտրանուն։
Այսօր Կիպրոսում կայացած նախախաղային մամուլի ասուլիսին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Հովհաննիսյանը խոսել է վաղվա հանդիպման մասին։
«8 օրվա մեջ երեք հանդիպումը՝ դա բարդ է։ Բայց հավաքականը պատրաստ է, գնալու ենք հաղթանակի հետևից, ֆիզիկապես պատրաստ է թիմը։ Բոլոր ֆուտբոլիստներն էլ կարևոր են հավաքականի համար, վնասվածք ստացած ֆուտբոլիստների բացակայությունը զգացվում է, բայց կարող ենք կոմպենսացնել, կաշխատենք այդ ուղղությամբ։
Տրամադրվածությունը շատ մարտական է, թիմը պատրաստ է, լավ ֆուտբոլիստներ են հավաքվել, զգում եմ՝ լավ ապագա ունի այս թիմը»,- ասել է Հովհաննիսյանը։
Նշենք, որ վաղը կայանալիք հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ Զուգահեռաբար կընթանա նաև խմբի մյուս՝ Լատվիա-Չեռնոգորիա հանդիպումը։ Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ։
Խմբի մրցաշարային աղյուսակը
























































