ՊՍԺ-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը հայտարարել է, որ ինքը «Բետիսի» երկրպագու է։
30-ամյա իսպանացին անդալուսական ակումբի երիտասարդական համակարգի սան է և այնտեղ անցկացրել է 14 տարի։
«Ես «Բետիսի» մեծ երկրպագու եմ, ամբողջ աշխարհը գիտի դա։ Ես կցանկանայի մի օր վերադառնալ։ Հիմա ժամանակը չէ. ես երջանիկ եմ ՊՍԺ-ում։ Բայց մի օր, իհարկե, այո», — Ռուիսի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բետիսն» այս պահին երրորդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։


























































