Վերջին շաբաթների ընթացքում Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մի շարք հարցազրույցներում խոսել է «Ոսկե գնդակը» նվաճելու իր մեծ ցանկության մասին։
Այնուամենայնիվ, պարզվում է, որ ֆուտբոլիստի գլխավոր երազանքն այլ մրցանակ է՝ ոչ թե անհատական, այլ թիմային։
«Իմ ամենամեծ երազանքը Չեմպիոնների լիգայում հաղթելն է»,- Մբապեի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն «արքայական» ակումբի գույները պաշտպանում է 2024 թվականի ամառվանից։ Չեմպիոնների լիգայում աստղային հարձակվողն ընդհանուր առմամբ անցկացրել է 99 հանդիպում՝ դառնալով 71 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք նաև, որ նախորդ երկու մրցաշրջաններում «Ռեալը» Մբապեի հետ միասին Չեմպիոնների լիգայում պայքարն ավարտել է քառորդ եզրափակիչի փուլում։
























































