Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 2026/2027 մրցաշրջանի 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ՝ «Օլդ Թրաֆորդում», ընդունել էր «Բրայթոնին»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ տպավորիչ քամբեքով և 3:2 հաշվով կամային հաղթանակով։
Մանկունիացիները շատ վստահ մեկնարկել են և արդեն 10-րդ րոպեի դրությամբ ունեցել են երկու գնդակի առավելություն։ 8-րդ րոպեին հաշիվը բացել է հարձակվող Շի Լեյսին, իսկ ընդամենը երկու րոպե անց Մեյսոն Մաունթը կրկնապատկել է դաշտի տերերի առավելությունը։
Չնայած անհաջող սկզբին՝ «Բրայթոնը» չի հանձնվել։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+1′) Խարալամպոս Կոստուլասը կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ 65-րդ րոպեին Պասկալ Գրոսը վերականգնել է հավասարությունը։ Դրամատիկ խաղի վերջակետը 70-րդ րոպեին դրել է հյուրերի կիսապաշտպան Մաքսիմ Դե Կույպերը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այսպիսով, «Բրայթոնը» նվաճել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության հաջորդ փուլի ուղեգիր, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» լքել է պայքարը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




























































