Գերմանիայի Բունդեսլիգայի 2026/27 մրցաշրջանի երրորդ տուրում առաջնության նորեկ «Էլվերսբերգը», որը հրաշալի էր մեկնարկել առաջնությունը (երկու հաղթանակ), հյուրընկալեց գործող չեմպիոն «Բավարիային»։
Հանդիպումն ավարտվեց մյունխենյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Առաջին խաղակեսում հյուրերի կազմում աչքի ընկավ Կարլը՝ Քեյնի փոխանցումից։ Երկրորդ խաղակեսում Կրատենմաերը հավասարեցրեց հաշիվը, սակայն Քեյնը նորից առաջ մղեց իր թիմին հաշվի մեջ։
Այս հաղթանակից հետո մյունխենյան ակումբը 3 հանդիպումից հետո վաստակեց 7 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: «Էլվերսբերգն» իր ակտիվում ունի 6 միավոր և 6-րդ տեղում է:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Այսօր կայացած մյուս հանդիպման արդյունքը․
- «Լայպցիգ» — «Համբուրգ»՝ 5-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































