Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է «Ոսկե գնդակի» դափնեկրի ընտրության մասին՝ վստահություն հայտնելով, որ մրցանակին պետք է արժանանա Իսպանիայի ներկայացուցիչը, մասնավորապես՝ Լամին Յամալը։
««Ոսկե գնդակը» պետք է նվաճի իսպանացի ֆուտբոլիստ: Ես միշտ աջակցում եմ «Արտադրված է Իսպանիայում» բրենդին. մենք համաշխարհային մակարդակի վրա ենք՝ կրթության, արդյունավետության և որակի տեսանկյունից։ Ինչ վերաբերում է Միկել Օյարսաբալին, ապա նա թեկնածուների ցուցակում չկա, երևի, միայն այն պատճառով, որ անուններ գրառողը պատահաբար վայր է գցել թերթիկը։
Կարծում եմ՝ Լամին Յամալը կարող է ստանալ «Ոսկե գնդակը», քանի որ նա իսպանացի է և ֆանտաստիկ ֆուտբոլիստ։ Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ․ չեմ կարծում, թե նրանից շատ ժամանակ կպահանջվի այն նվաճելու համար։ Տեսնում եմ, որ նա շատ լավ տեսք ունի մրցաշրջանի մեկնարկում, և մենք ցանկանում ենք վայելել նրա խաղը դեռ երկար տարիներ»,- նշել է Դե լա Ֆուենտեն։
Հիշեցնենք, որ հաղթողը պաշտոնապես հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին՝ երկուշաբթի օրը, Լոնդոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։

























































