Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 4-1 հաշվով ջախջախեց «Քրիստալ Փելասին»։
Հյուրերի կազմում փայլուն հանդիպում անցկացրին Էրլինգ Հալանդն ու Ռայան Շերկին՝ երկուսն էլ դառնալով դուբլի հեղինակ։ Հալանդն աչքի ընկավ 17-րդ և 84-րդ րոպեներին, իսկ Շերկին մրցակցի դարպասը գրավեց 54-րդ և 59-րդ րոպեներին: Տանտերերի միակ գնդակը գրանցվեց 56-րդ րոպեին, երբ Յերեմի Պինոյի՝ տուգանայինից կատարած հարվածից հետո գնդակը Դոնարումայից անդրադարձով հայտնվեց «քաղաքայինների» դարպասում։
Այս հաղթանակից հետո Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 2 խաղից հետո վաստակեց 6 միավոր և գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Քրիստալ Փելասն» անցկացրած երկու հանդիպումներից հետո միավոր չունի իր ակտիվում և եզրափակում է աղյուսակը՝ զբաղեցնելով վերջին՝ 20-րդ հորիզոնակ
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































