Խորվաթիայի ազգային հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը թուրքական «Ֆեներբախչեից» տեղափոխվել է իսպանական «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
31-ամյա դարպասապահը կատալոնական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի վերջը։ Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ թուրքական «Ֆեներբահչեն» այս տեղափոխության դիմաց իսպանական ակումբից կստանա 4 միլիոն եվրո՝ հնարավոր բոնուսների ներառմամբ։
Ավարտված մրցաշրջանում Լիվակովիչն անցկացրել է 19 հանդիպում և բաց թողել 18 գնդակ։ Ութ խաղում խորվաթ դարպասապահին հաջողվել է սեփական դարպասը պահել անառիկ։
Հիշեցնենք, որ իսպանական Լա լիգայի ընթացիկ առաջնության շրջանակում իր հերթական հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի այսօր՝ օգոստոսի 27-ին՝ մրցելով Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։






















































