Անգլիական «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Մարկ Գիուի տրանսֆերը՝ որպես հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներից մեկը՝ եգիպտոսցի Օմար Մարմուշի հնարավոր հեռանալու ֆոնին։ Այս մասին հաղորդում է TEAMtalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հետաքրքրված է 20-ամյա իսպանացու հետ վերամիավորմամբ։ Նշվում է, որ Մարեսկան քաջածանոթ է Գիուի հնարավորություններին՝ նախորդ մրցաշրջանում «Չելսիում» համատեղ աշխատանքի շնորհիվ։
Իսպանացի հարձակվողը կարող է դառնալ մանչեսթերյան ակումբի հարձակման գծի ուժեղացման հիմնական թեկնածուներից մեկը Մարմուշի հեռանալուց հետո, ով մոտ է լոնդոնյան «Տոտենհեմ» տեղափոխվելուն։
Բացի «Մանչեսթեր Սիթիից», Գիուի շուրջ ստեղծված իրավիճակին ուշադիր հետևում են նաև իտալական «Նապոլին» և գերմանական «Լայպցիգը»։ Ընդ որում, «Չելսին» պատրաստ է դիտարկել ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներն արդեն այս շաբաթ։
Լոնդոնյան ակումբն իր հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է մոտ 25 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 29 միլիոն եվրո):
Հիշեցնենք, որ Գիուն «Բարսելոնայի» սան է։ 2024 թվականին «Չելսին» իսպանացուն ձեռք էր բերել կատալոնական ակումբից մոտ 6 միլիոն եվրոյի դիմաց։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։



























































