«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Խուլիան Ալվարեսի վարքագիծը Լա Լիգայի երկրորդ տուրում «Վիլյառեալի» հետ 2-2 ոչ-ոքիից հետո։
Արգենտինացի հարձակվողը երկրորդ խաղակեսում փոխարինման է դուրս եկել։ Երկրպագուները նրան սուլել են ամեն անգամ, երբ նա դիպչել է գնդակին և վանկարկել. «Թող հեռանա թիմից»։ Եզրափակիչ սուլիչից հետո Ալվարեսը չի միացել թիմին՝ տրիբունաներում երկրպագուներին ողջունելու և ուղիղ գնացել է հանդերձարան։
«Ինչպես ինձ ասացին ակումբի մարդիկ, ղեկավարությունը որոշել է, որ նա չպետք է մոտ լինի տրիբունաներին և երկրպագուներին։ Ակումբը որոշել է նրան հեռու պահել նրանցից և առանձնացնել թիմի մնացած անդամներից, ուստի նա գնացել է հանդերձարան։
Ես այստեղ չեմ խորհուրդներ տալու համար։ Ես պետք է կենտրոնանամ իմ աշխատանքի վրա, այն է՝ խաղադաշտում լավագույնս անել։ Եթե մենք ուզում ենք նվաճել տիտղոսը, մեզ անհրաժեշտ են միասնություն և հարձակվողներ, այդ թվում՝ բարձր մակարդակի հարձակվողներ։ Մենք բոլորս պետք է քրտնաջան աշխատենք։
Ես չեմ պատրաստվում պատասխանել Խուլիանին վերաբերող բոլոր հարցերին։ Ես հասկանում եմ մտահոգությունը, բայց կարող ենք խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել խաղում»,- մեջբերում է Սիմեոնեին As-ը։

























































