Միլանի «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Քրթիս Ջոնսի տրանսֆերի մասին։ Անգլիացի ֆուտբոլիստը «ներաձուրիի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։
««Լիվերպուլում» անցկացրած ողջ կյանքից հետո կիսապաշտպանն առաջին անգամ լքում է հայրենիքը՝ միանալով Անգլիայի հավաքականի իր խաղընկերներ Ջոն Սթոունզին ու Ջեդ Սփենսին՝ դառնալով «Ինտերի» պատմության վեցերորդ անգլիացին։ Եկել է նոր, անհավանական արկածի ժամանակը. արկած, որին նա կարող է ընդառաջ գնալ այն վստահությամբ, որն ուղեկցել է իրեն ողջ կյանքի ընթացքում։ Քթիս Ջոնսը «Ինտերի» նոր ֆուտբոլիստն է»,- ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» կազմում Ջոնսն անցկացրել է 228 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։ Մերսիսայդյան ակումբի հետ նա երկու անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն։



























































