Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրի առաջին խաղում գործող չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» վստահ հաղթանակ տարավ առաջնության նորեկ «Քովենթրիի» նկատմամբ (3-0)։
«Զինագործների» կազմում հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Կայ Հավերցը։ 23-րդ րոպեին Բուկայո Սական կրկնապատկեց լոնդոնցիների առավելությունը, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Մարտին Էդեգորը խփեց երրորդ գոլն ու ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։
Քանի որ սա նոր մրցաշրջանի մեկնարկային հանդիպումն էր, այս հաղթանակից հետո վաստակած 3 միավորով «Արսենալը» միանձնյա գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Քովենթրին» առայժմ միավոր չունի։
Գոլեր՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

























































