Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում Երևանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ԲԿՄԱ — «Արարատ» հանդիպումը: Լարված պայքարում ընթացած խաղում հյուրերը կարողացան առավելության հասնել 2:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի միջնամասում. 36-րդ րոպեին «Արարատին» առաջ մղեց Պետրոս Ալեքյանը: Տանտերերին, սակայն, հաջողվեց արագ վերականգնել հաշվի հավասարությունը: 43-րդ րոպեին ԲԿՄԱ-ի կազմում աչքի ընկավ Դավիթ Հարությունյանը՝ թիմերին ընդմիջման ուղարկելով 1:1 հաշվի պայմաններում:
Երկրորդ խաղակեսում ավելի նպատակասլաց գտնվեցին հյուրերը: 52-րդ րոպեին Պատրիկ Հանձոնգոն խփեց «Արարատի» երկրորդ գոլը, որն ի վերջո հաղթական դարձավ երևանյան թիմի համար:
Այս տուրից հետո «Արարատը» վաստակեց իր առաջին 3 միավորը և մրցաշարային աղյուսակում բարձրացավ 9-րդ հորիզոնական: ԲԿՄԱ-ն իր ակտիվում ունի 1 միավոր՝ զբաղեցնելով 10-րդ տեղը:
Հավելենք, որ ընթացիկ առաջնության հաջորդ՝ 4-րդ տուրում, «Արարատն» ուժերը կչափի «Փյունիկի» հետ, իսկ ԲԿՄԱ-ն կմրցի «Նոայի» դեմ:
Հանդիպման տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































