Հեղինակավոր Sky Sport պարբերականի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 120 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի դիմաց։
Սպասվում է, որ թիմից կհեռանա կիսապաշտպան Ռոդրին, ուստի մանչեսթերյան ակումբը նրան փոխարինող է փնտրում։ Իր հերթին, լոնդոնյան ակումբը պատրաստ է աշխարհի փոխչեմպիոնին բաց թողնել միայն 120 միլիոնի դիմաց։
Եթե «Մանչեսթեր Սիթին» իսկապես իրականացնի այս գործարքը, ապա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում երկրորդ անգամ կգերազանցի ակումբային ռեկորդը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «քաղաքայինները» 116 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք էին բերել կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնին։

























































