Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» Շվեյցարիայի Սյոն քաղաքի «Տուրբիյոն» մարզադաշտում հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջեց տեղի համանուն թիմին։
Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեցին հյուրերը. 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Հելդեր Ֆերեյրան՝ առաջ մղելով «Նոային»: Սակայն երկրորդ խաղակեսում շվեյցարական ակումբին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը։ 54-րդ րոպեին Վինսլի Բոտելին վերականգնեց հավասարությունը, իսկ 63-րդ րոպեին Բալտազարը խփեց «Սյոնի» հաղթական գնդակը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև Հայաստանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2 հաշվով: Այսպիսով, երկու խաղերի ընդհանուր 4-3 հաշվով որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեց «Սյոնը»։
Այս պարտությունից հետո հայկական ակումբը լքեց պայքարը եվրագավաթներում, իսկ «Սյոնը» որակավորման փլեյ-օֆֆում կհանդիպի «Այաքս» – «Շելբուրն» զույգի հաղթողի հետ։

























































