Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ 2010-ից 2013 թվականներին «արքայական» ակումբում իր աշխատանքի առաջին շրջանի ընթացքում ինքը գրեթե ոչինչ չի կարողացել սովորեցնել «սերուցքայինների» ֆուտբոլիստներին։
««Ռեալում» ինձ գրեթե ոչինչ չէր հաջողվում նրանց սովորեցնել։ Ես չէի կարող Սերխիո Ռամոսին սովորեցնել գլխով խաղալ։ Ես չէի կարող Կրիշտիանուին սովորեցնել գոլեր խփել։ Իմ աշխատանքն այլ բնույթի էր՝ մանրուքների, մարտավարության մեջ և, որ ամենակարևորն է, որպեսզի բոլորը ֆուտբոլը նույն կերպ ընկալեին»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում իսպանական Marca պարբերականը՝ հղում անելով մարզչի մասին նկարահանված վավերագրական ֆիլմին։
Ռոնալդուն Մոուրինյուի գլխավորությամբ հանդես է եկել 2010-ից 2013 թվականներին։ Այդ ընթացքում պորտուգալացի հարձակվողը 164 հանդիպումներում դարձել է 168 գոլի հեղինակ։
«Ռեալի» հետ Մոուրինյուն նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։
























































