ՊՍԺ-ի ֆրանսիացի եզրային հարձակվող Բրեդլի Բարկոլան շատ մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդյան ակումբն արդեն համաձայնեցրել է ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի կետերը։ Սակայն նշվում է, որ «Լիվերպուլը» դեռևս շարունակում է բանակցել փարիզյան ակումբի հետ բուն տրանսֆերային արժեքի շուրջ։
Ակնկալվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն անգլիական ակումբի համար կարժենա ավելի քան 100 միլիոն եվրո։
2025/26 մրցաշրջանում Բարկոլան ակումբային բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում են 90 միլիոն եվրո։
























































