«Բրենտֆորդի» հարձակվող Իգոր Տիագոն գրավել է Եվրոպայի չորս թոփ ակումբների ուշադրությունը։
«Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Տոտենհեմը» հետաքրքրություն են հայտնել բրազիլացու նկատմամբ, «Բավարիան» նույնպես հետևում է ֆուտբոլիստին, հաղորդում է TEAMtalk-ը։
«Բրենտֆորդը» չի պատրաստվւմ այս ամռանը քննարկել իր աստղի համար տրանսֆերային առաջարկները, իսկ հարձակվողն ինքը չի ծրագրում հեռանալ։
Իգոր Տիագոն անցյալ մրցաշրջանում ռմբարկուների մրցավազքում Պրեմիեր լիգայում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ խփած 22 գոլով, զիջելով միայն Էրլինգ Հոլանդին (27)։



























































