Լոնդոնի «Չելսին» 2026/2027 մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում ընկերական հանդիպում է անցկացրել մալայզիական «Ջոհոր Դարուլ Թազիմ» ակումբի հետ։
Մալայզիայի «Սուլթան Իբրահիմ» մարզադաշտում կայացած գոլառատ և դիտարժան խաղն ավարտվել է մարտական ոչ-ոքիով՝ 3:3 հաշվով։
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացել է դաշտի տերերի կիսապաշտպան Արիֆ Այմանը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, լոնդոնցիների հարձակվող Լիամ Դելապը անվրեպ է իրացրել 11-մետրանոց հարվածը՝ վերականգնելով հավասարությունը:
Երկրորդ խաղակեսում Դելապը ևս մեկ անգամ աչքի է ընկել նշանակետից՝ 62-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղելով անգլիական ակումբին։
Այնուամենայնիվ, մալայզիական թիմը չի հանձնվել. ընդամենը երեք րոպե անց Օսկար Արիբասը վերականգնել է հավասարությունը, իսկ 87-րդ րոպեին բրազիլացի Բերգսոնը նորից առաջ է մղել «Ջոհորին»:
Թվում էր, թե «Չելսին» անակնկալ պարտություն կկրի, բայց 89-րդ րոպեին պաշտպան Անտոնիո Գլաուդերի ինքնագոլը փրկել է լոնդոնցիներին։
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ «Չելսին» ընկերական խաղում ուժերն էր չափել իտալական «Միլանի» հետ և խոշոր՝ 3:0 հաշվով վստահ հաղթանակ էր տոնել։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
























































