Նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում կայացավ ևս մեկ ընկերական հանդիպում. Լոնդոնի «Չելսին» մրցեց Թուրինի «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպումն ավարտվեց իտալական ակումբի նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակով։
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հիմնականում հավասար պայքար մղեց, սակայն երկրորդ խաղակեսում թուրինցիներին հաջողվեց խփել խաղի միակ ու հաղթական գնդակը: 68-րդ րոպեին «Յուվենտուսի» կազմում շեշտակի հարվածով աչքի ընկավ Էդոն Ժեգրովան՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Ինչ վերաբերում է թիմերի առաջիկա հանդիպումներին, ապա օգոստոսի 8-ին «Չելսին» հաջորդ ընկերական խաղում ուժերը կչափի «Միլանի», իսկ «Յուվենտուսը» նույն օրը կմրցի «Ինտերի» հետ։
Zhegrova 💥🤯 GOLAZOOOOO pic.twitter.com/SoXckdj25y
— Matthijs_Pog (@MatthijsPog) August 5, 2026




























































