Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիին և արդեն պատրաստում է առաջին տրանսֆերային առաջարկը։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը պատրաստ է աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի տեղափոխության դիմաց վճարել 90 միլիոն եվրո։ Նշվում է, որ Պեդրին հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների շրջանակում այն բանից հետո, երբ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին, որին թիմում ցանկանում էր տեսնել գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, կարիերան շարունակելու համար ընտրել է Մադրիդի «Ռեալը»։
23-ամյա Պեդրին կատալոնական ակումբի կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Այս ընթացքում նա «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 245 հանդիպում, դարձել 28 գոլի և 33 գոլային փոխանցման հեղինակ՝ դառնալով նաև թիմի ավագներից մեկը։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 150 միլիոն եվրո։

























































