Հայտնի է դարձել, թե որ համարի մարզաշապիկով է նախատեսում հանդես գալ կիսապաշտպան Ռոդրին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու դեպքում։ Այս մասին հայտնում է Madrid Xtra-ն։
30-ամյա ֆուտբոլիստն ընտրել է «16» համարը։ Հենց այս խաղահամարով է նա ելույթ ունենում անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։
Հիշեցնենք, որ Ռոդրին ճանաչվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ։ Ներկայումս նա ապաքինվում է մեջքի վիրահատությունից հետո։
Նշվում է, որ «քաղաքայինները» կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց պահանջում են առնվազն 75 միլիոն եվրո։


























































