«Մանչեսթեր Սիթին» արդեն գտել է Իսպանիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Ռոդրիին փոխարինողին, որը, ըստ ամենայնի, շուտով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական «Լիլի» մարոկկացի կիսապաշտպան Այուբ Բուադին մեկ քայլ է հեռու «քաղաքայինների» կազմը համալրելուց։ Անգլիական ակումբն ու 18-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը, որն ուժի մեջ կլինի մինչև 2031 թվականի ամառ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ ֆրանսիական ակումբը հույս ունի երիտասարդ տաղանդի վաճառքից վաստակել մոտ 100 միլիոն եվրո։ Ինչ վերաբերում է Ռոդրիին, ապա վերջինս արդեն «կանաչ լույս» է վառել մադրիդյան գրանդ տեղափոխվելու համար։
Նախորդ մրցաշրջանում Բուադին ակումբային մակարդակում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով ընդամենը մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։
Transfermarkt հեղինակավոր պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։ Հիշեցնենք նաև, որ ԱԱ-2026-ում 18-ամյա մարոկկացին իր ազգային թիմի կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։

























































